Կատուն կարողանում է բացել կողպեքը. տեսանյութ

Եթե այս կենդանին որոշի որևէ տեղ սողոսկել, ապա ոչ մի դուռ, ոչ մի կողպեք, ոչ մի վանդակ ու ոչ մի շղթա նրան չեն կանգնեցնի։ Խելացի կատվի մասին տեսանյութը տարածվում է համացանցում։
Sputnik

Օգտատերերին հիացրել ու զարմացրել է հնարամիտ կատուն, որը համբերատարությամբ բացում է վանդակի դուռն ու հայտնվում ազատության մեջ։

Թաթ, հնարամտություն և հմտություն. ահա այն «գործիքները», որոնցից օգտվում է կենդանին։

«Ազատության շունչն է։ Ինչ ասես, որ չեն անի մարդիկ և կենդանիները այդ թանկարժեք հաճույքը զգալու համար», «Կատուները բացում են ամեն դուռ, ամենահզոր գողերը նույնիսկ կնախանձեն», – գրում են օգտատերերը։

Վիրտուալ տիրույթի ակտիվիստները նշել են, որ կատուներն անհավանական խելացի, իսկ երբեմն էլ խորամանկ կենդանիներ են, որոնք ամեն անգամ իրենց յուրովի են բացահայտում։

Դիտեք կենդանիների մասին նաև այլ զվարճալի տեսանյութեր.

Ինչ բախտավոր առնետ է. կենդանիների ոչ ավանդական հարաբերությունների մասին զվարճալի տեսանյութ

Ժամանակակից Թոմն ու Ջերին, գումարած կոշիկը. զվարճալի տեսանյութ

Փոքրիկ մկնիկը քիչ էր մնում` պապիկին խելագարության հասցներ. անհավանական տեսանյութ