Հրապարակային հայտարարությունը պիտի ընդունեին ու քայլեր ձեռնարկեին. Փաշինյան դժգոհ է ՃՈ–ից

Երևանում ճանապարհային երթևեկության ներկա վիճակից դժգոհ քաղաքացին վարչապետին առաջարկել էր քաղաքում միասին ավտոմեքենայով շրջել ու անձամբ տեսնել, թե ինչ է կատարվում քաղաքի փողոցներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձավ կառավարության նիստերից մեկում արված իր հայտարարությանն այն մասին, որ քաղաքացիները պետք է աշխատեն ՃՈ հետ, նկարահանեն խախտումներն ու ուղարկեն ոստիկանություն` դրա դիմաց ստանալով բալեր ու ազատվելով տուգանքներից։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչու Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվում

Փաշինյանը քաղաքացու հարցի շնորհիվ հիշեց, որ իր այս հանձնարարությունը չի կատարվել։

«Ճանապարհային ոստիկանությունը պիտի աշխատեր այս ուղղությամբ, այս օրենքի փաթեթի վրա, բայց չի աշխատել, որովհետև համարել է, որ ես դրա մասին հանձնարարություն չեմ տվել։ Թեև իմ արած հրապարակային հայտարարությունն իրենք պիտի ի գիտության ընդունեին ու քայլեր ձեռնարկեին»,–ասաց Փաշինյանը։

Ի դեպ, հետաքրքրական է, որ Երևանում ճանապարհային երթևեկության ներկա վիճակից դժգոհ քաղաքացին վարչապետին առաջարկել էր քաղաքում միասին ավտոմեքենայով շրջել ու անձամբ տեսնել, թե ինչ է կատարվում քաղաքի փողոցներում։