Հայաստանի որոշ հատվածներում կրկին ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` նաև կարկուտի վտանգ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանի տարածքում տեղումները չեն դադարի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Ապրիլի 19-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 19-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ»,– նշված է հաղորդագրության մեջ

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում ապրիլի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +11 աստիճան, իսկ գիշերային ժամերին կտատանվի 24 աստիճան տաքության սահմանում։