Հայ սակրավորն ու Սիրիայի երեխաները. համացանցում հուզիչ լուսանկար է հրապարակվել

Հայ սակրավորները շարունակում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Սիրիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայ սակրավորները ոչ միայն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Սիրիայում, այլև շփվում են տեղաբնակների հետ ու ջերմություն հաղորդում նրանց։« Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ –ը հայ սակրավորի ու Սիրիայում բնակվող երեխաների հանդիպման լուսանկարը հրապարակել է Facebook–ում։

Լուսանկարի մեխը սակրավորի ձեռքում եղած թխվածքաբլիթն է։ Հայտնի չէ` սակրավորն է նրանց հյուրասիրում, թե երեխաները` սակրավորին, մի բան պարզ է` լուսանկարն իսկապես հուզիչ է։

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը մեկնել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Հայ սակրավորներն արդեն ավելի քան 10 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել։

Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան: