Գյումրիում ռուսական միջոցներով կվերանորոգեն փոստի պատմական շենքը

Գյումրիում գլխավոր փոստային բաժանմունքի շենքը կառուցվել է 20–րդ դարի սկզբին, այն ճարտարապետական արժեք է ներկայացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Գյումրիի փոստի պատմական շենքը նախատեսվում է վերակառուցել Ռուսաստանի Դաշնության միջոցների հաշվին, հաղորդվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան Facebook-ի էջում։

Գյումրիում ռուսական միջոցներով կվերանորոգեն փոստի պատմական շենքը

«Գյումրի կատարած այցի ընթացքում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը զննել է գլխավոր փոստի պատմական շենքը, որը ենթադրվում է վերակառուցել Ռուսաստանի Դաշնության միջոցների հաշվին», – ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաև Շիրակի մարզի գրադարան, որտեղ տնօրենը ծանոթացրել է դեսպանին գրքային ֆոնդերի հետ։ Կողմերը նշել են ռուսական շրջանային գրադարանների հետ մարզի գլխավոր գրադարանի համագործակցության ծրագրերը։

Գյումրիում ռուսական միջոցներով կվերանորոգեն փոստի պատմական շենքը

Գյումրիի փոստի շենքը կառուցվել է 20–րդ դարի սկզբին։ Խորհրդային շրջանում շինության մի մասն օգտագործվել է որպես բնակելի տուն, իսկ մյուս մասը մինչև հիմա ծառայում է որպես փոստային բաժանմունք։