Դանիելյան. «Երևանի ջրահեռացման համակարգը բոլորովին պատրաստ չէ հեղեղումներին»
© Sputnik
«Երևանում իրականացված քաղաքաշինությունը, հատկապես, անկախության տարիներին, ուղղակի աղետալի է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է բնապահպանը։
Կարինե Դանիելյանը պատմում է, որ Գետառի վրա իրականացված կառուցապատումների դեմ իրենց բողոքները պատկան մարմինները ժամանակին անտեսել են։
«Դա պարզապես աղետալի է, մի քանի առումներով, նախ, որ Գետառը, որպես հեղեղատար փակ է, և երկրորդ, որ գետի հունն աղբով է լցված»,-փաստում է Դանիելյանը։
Նախկին նախարարը հիշում է, որ նախկինում Գետառի հունը հնարավոր էր մաքրել համապատասխան տեխնիկայով, սակայն այն փակելուց հետո այդ տարածքում մաքրություն անել հնարավոր չեղավ։ Ըստ Կարինե Դանիելյանի, մայրաքաղաք Երևանում ջրահեռացման համակարգը բոլորովին պատրաստ չէ հեղեղումներին։