ՌԱԴԻՈ

Դոյդոյան. «Իշխանափոխությունից հետո բացառվել է մեկ կենտրոնից հրահանգների իջեցումը»

Sputnik Արմենիան Հայաստանի մամուլի ազատության ներկա վիճակի վերաբերյալ զրուցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար, Հայաստանում «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Շուշան Դոյդոյանի հետ։
Sputnik
Դոյդոյան. «Իշխանափոխությունից հետո բացառվել է մեկ կենտրոնից հրահանգների իջեցումը»

Իշխանափոխությունից առաջ նախագահականից, կենտրոնական իշխանությունից կոնկրետ հրահանգ էր իջեցվում, թե որ իրադարձությունը և որ քաղաքական ուժն ինչպես պետք է լուսաբանվի։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց Շուշան Դոյդոյանը։

«Այսօր մեդիադաշտում կա ավելի լայն ազատություն, որոշ դեպքերում` նաև ազատության չարաշահում, ինչը հանգեցրեց վարչապետի կողմից կտրուկ միջամտությունների փորձերին, որոնք նույնպես տեղ են գտել «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության հրապարակած հաշվետվությունում»,- ասաց Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչը։

«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կազմած վարկանիշային ինդեքսի համաձայն` 2018 թվականի արդյունքներով Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը եւ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ֆեյսբուքում գրել էր` «Սա, ըստ էության, միջազգային արձանագրումն է իմ այն պնդման, թե Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր»։

Ըստ Դոյդոյանի` առաջընթացի գրանցման ամենակարևոր պատճառն այն է, որ հեղափոխությունից հետո բացառվել է մեկ կենտրոնից հրահանգների իջեցումը` հատկապես հեռուստաոլորտին։