Ավանի գերեզմանների մոտ կրակել են «Դռիկ Ալիկի» ոտքերին

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 40-ամյա տղամարդը քրեական աշխարհում հայտնի է «Դռիկ Ալիկ» մականվամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ ոտքերի բազմաթիվ վնասվածքներով Նոր նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ, որը հայտնի է «Դռիկ Ալիկ» մականվամբ։

Երևանի ծայրամասում սփռված է ավտոմեքենաների հսկայական գերեզմանոցը. ֆոտոշարք

Sputnik Արմենիայի տեղեկություններով, նա այս պահին վիրահատարանում է։

Նախնական վարկածով` տղամարդու ոտքերին կրակել են։ Թե ինչ տեսակի հրազենով, այս պահին հայտնի չէ։

Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Ավանի գերեզմանների մոտից և իր մեքենայով։ Վնասվածքները ստանալուց հետո նա չի կարողացել ինքնուրույն վարել մեքենան, նրան օգնության է հասել պատահական անցորդը , որը վիրավորին իր «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հասցրել է հիվանդանոց։

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։