«Արթիկ» ՔԿՀ–ում գտնվող երիտասարդ կալանավորն «անակնկալով» շոկոլադ է ստացել

Կալանավայրի ծառայողները 27 –ամյա երիտասարդի հանձնուքում հայտնաբերած շոկոլադներն ուղարկել են փորձաքննության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արթիկ քրեակատարողական հիմնարկում: Կալանավայրի ծառայողները հանձնուքում թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել:

G-class գողացված Mercedes-ը հայտնաբերվեց Սևանի մայրուղու ճամփեզրին

Հանձնուքը հասցեագրված է եղել Գյումրիում ապրող 28-ամյա մի երիտասարդի, որը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, նախկինում դատապարտված է, իսկ հիմա էլ մեղադրվում է ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:

Հանձնուքում շոկոլադներ են եղել, որոնց մեջ էլ՝ տարբեր գույների և քաշերով թմրամիջոցի նմանվող զանգվածներ:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հանձնունքը քրեակատարողական հիմնարկ բերած 26-ամյա երիտասարդը կալանավայրի ծառայողների հարցին՝ ինչ զանգվածներ են շոկոլադներում, պատասխանել է, որ չգիտի:

Հայտնաբերվածի բաղադրությունը կպարզվի փորձաքննությամբ։