«Արի պարի քոչարին» միավորում է ամբողջ աշխարհի հայերին. ֆլեշմոբն ավելի մասշտաբային կլինի

Կազմակերպիչները վստահ են, որ առաջիկա պարային ֆլեշմոբը, որը կմիավորի հայերին ամբողջ աշխարհում, կգերազանցի նախորդ տարվա միջոցառումն իր ծավալներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ամբողջ աշխարհի հայությունը հնարավորություն կստանա մասնակցել «Արի պարի քոչարի» պարային ֆլեշմոբին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գրենոբլի Մշակույթի տան վարչության ներկայացուցիչ Սիրանուշ Խաչատրյանը։

Հայտնի է` երբ կանցկացվի «Արի պարի քոչարի» երկրորդ ֆլեշմոբը

Ֆլեշմոբն առաջին անգամ կայացել է 2018 թվականի մայիսի 26–ին ու նվիրված էր Հայաստանի Առաջին հանրապետության 100–ամյակին ու Երևանի հիմնադրման 2800–ամյակին։ Նախաձեռնողը Գրենոբլի հայ համայնքի ներկայացուցիչներն են։

«Ինչպես և նախորդ տարի, այս անգամ էլ մայիսի 25–ին ամբողջ աշխարհի հայերը կկարողանան մասնակցել ֆլեշմոբին, քոչարի պարեն ու տեսանյութն ուղարկեն կազմակերպիչներին»,  – ասաց Խաչատրյանը։

Բայց եթե  անցած տարի թույլատրվում էր պարել քոչարիի ցանկացած տեսակ, ապա այս տարի անպայման պետք է կատարել Կարնո քոչարի. Կոմիտասի շորոր, իսկ երրորդը` ըստ նախասիրության։

Այս տարի ֆլեշմոբը նվիրված է Հովհաննես Թումանյանի ու Կոմիտասի 150–ամյակին։ Խաչատրյանը նշում է, որ նախորդ տարի մասնակցել են համույթներ 40 երկրներից, ավելի քան 70  քաղաքներից ու գյուղերից։

Երևան–Փարիզ ճակատագրական չվերթը կամ ինչպես Ազնավուրն ինքնագիր խնդրեց հայ երգչուհուց

Այս տարի կազմակերպիչները վստահ են, որ ֆլեշմոբն էլ ավելի ծավալուն կլինի։

Քոչարի պարը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Քոչարին ազգային պար է, որը կատարում են ամբողջ Հայաստանում տոնակատարությունների, ընտանեկան արարողությունների ու այլ միջոցառումների ժամանակ։

ՅՈւՆԵՍԿՕ–ն սահմանում է քոչարին որպես մի պար, որը խորհրդանշում է հանդուրժողականություն, որը նպաստում է պատմական, մշակութային ու ազգային հիշողություններին, նաև նպաստում է փոխադարձ հարգանքին հասարակության տարբեր տարիքի ներկայացուցիչների շրջանում։