Երևանի գերեզմանատանը խեղդված տղամարդու վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Գոտին կապված է եղել տղամարդու պարանոցին և գերեզմանատան ծառին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Երևանի Նորագավիթ թաղամասում գտնվող գերեզմանատանը հայտնաբերված Գևորգ Այվազյանը, նախնական տվյալով, ինքնասպանություն է գործել։

Տարօրինակ դեպք Երևանում. ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկայի» աշխատակցի դիակը

«Սպայկա» ընկերության` Արարատի մարզում գտնվող մասնաճյուղի անվտանգության աշխատակից Այվազյանը ապրիլի 16-ի առավոտյան էր տնից դուրս եկել: Նա վերջին մի քանի ժամվա ընթացքում հեռախոսազանգերին չի արձագանքել: Անհանգստացած բարեկամները սկսել են որոնել նրան: Մեկ օր որոնելուց և չգտնելուց հետո կինը ապրիլի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել ամուսնու անհետ կորելու վերաբերյալ:

Հարազատներից մեկը ենթադրել է, որ նա հնարավոր է ծնողների Նորագավիթում գտնվող գերեզմանին այցի գնացած լինի, ինքն էլ է գնացել և տեսել Գևորգ Այվազյանի դին:

Երևանի գերեզմանատանը խեղդված տղամարդու վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Նա ապրում էր Նորագավիթ թաղամասում, ամուսնացած էր, ուներ անչափահաս երեխաներ: Գևորգ Այվազյանն այս տարվա հոկտեմբերին կդառնար 36 տարեկան:

Մահացածի հարազատն անմիջապես ահազանգել է իրավապահներին:

Նախնական վարկածով՝ տղամարդը ինքնասպանություն է գործել՝ գոտիով խեղդվելով: Գոտին կապված է եղել պարանոցին և գերեզմանատան ծառին: Մեր տեղեկություններով՝ իրավապահները գերեզմանատանը օղու շիշ են գտել:

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: Ըստ որոշ տեղեկությունների՝ ինքնասպանություն գործած տղամարդը ֆինանսական խնդիրներ է ունեցել: