ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Մարտունի քաղաքից Աստղաձոր գյուղ տանող ճանապարհին «Ֆոլքսվագեն» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու, մոտ 50 մետր գլորվելով, հայտնվելով հողամասում:
Դեպքի վայր եկած ճանապարհային ոստիկանները վարորդի դին հայտնաբերել են մեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա:
Վարորդը տեղում մահացել է. ողբերգական պատահար Գեղարքունիքի մարզում. լուսանկարներ
© Sputnik / Stringer
47-ամյա տղամարդը, որն ապրում էր Աստղաձոր գյուղում, տեղում մահացել է:
Վարորդը տեղում մահացել է. ողբերգական պատահար Գեղարքունիքի մարզում. լուսանկարներ
© Sputnik / Stringer
Մեր տեղեկություններով՝ պատահարի զոհ դարձած տղամարդը Աստղաձորի էլեկտրին էր: Պատահարի հանգամանքները իրավապահները պարզում են: