ՌԴ ԱԳՆ ղեկավարը կքննարկի ԼՂ կարգավորման հարցը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 24-ին կքննարկեն արցախյան կարգավորմանն առնչվող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կքննարկեն ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր։ Այս մասին ամեն շաբաթ անցկացվող ճեպազրույցի ժամանակ հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան։

Չենք կարող մի կողմից բանակցել, մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ. Մնացականյան

«Ապրիլի 24-ին նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպումը», – նշել է Զախարովան։

Ապրիլի վերջին Գրեմինգերը Ռուսաստանի մայրաքաղաքում կլինի` մասնակցելու Միջազգային անվտանգության VIII մոսկովյան գիտաժողովին։

Արցախյան հակամարտությունից բացի, կողմերը կքննարկեն նաև միջազգային քաղաքականության այլ հարցեր։ Մասնավորապես, եվրոպական անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, կարգավորումը Մերձդնեստրում, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում։