Ռուս սահմանապահները թմրանյութերի մատակարարի են բռնել հայ–իրանական սահմանին

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները կանխել են Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցների մաքսանենգության փորձը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ռուս սահմանապահները Հայաստանի և Իրանի սահմանին բռնել են թմրանյութերի հերթական մատակարարին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15–ին «Ագարակ» անցակետում, որը գտնվում է Սյունիքի մարզում։

Ռուս սահմանապահները թմրանյութերի մատակարարի են բռնել հայ–իրանական սահմանին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության աշխատակիցները կանխել են Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցների մաքսանենգության փորձը:

Սահմանային հսկողության և տրանսպորտային միջոցների ստուգման ժամանակ Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացու անձնական իրերում հայտնաբերել են մետոդոն պարունակող 40 հաբ, ինչպես նաև մուգ շագանակագույն նյութով փաթեթ, հավանաբար ափիոն: Տվյալ նյութերը թմրամիջոցներ են համարվում, և, ՀՀ օրենսդրության համաձայն, դրանց շրջանառությունն արգելված է:

Տրանսպորտային միջոցի վարորդը փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար: