ՌԱԴԻՈ

Մուշեղյան․ «Պատմությունը չի կարելի քանդել, հուշարձանը միայն ժամանակով չի որոշվում»

Ժամանակին կար հուշարձանների պահպանության ցանկ, որտեղից 2000-ական թվականներին շատ շինություններ դուրս հանեցին։ Կեսը քանդեցին, կեսը վաճառեցին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը։
Sputnik
Մուշեղյան․ «Պատմությունը չի կարելի քանդել, հուշարձանը միայն ժամանակով չի որոշվում»

«Պատմությունը չի կարելի քանդել։ «Ռոսիա» կինոթատրոնի շենքը պատմամշակութային հուշարձանների շարքում էր, հանեցին՝ դարձրեցին առևտրի կենտրոն, «Երիտասարդական պալատը» հանեցին՝ քանդեցին»,-ասում է ճարտարապետը։

Մուշեղյանը հիշեցնում է՝ Հրազդան մարզադաշտը, որը ընդգրկված էր որպես հանրապետական նշանակության հուշարձան, նույնպես հանեցին ցուցակից, վաճառեցին և 30 տարի է սեփականատերը շուկայի է վերածել նախկին հուշարձանը։

Ճարտարապետի կարծիքով՝ միայն ժամանակով չի որոշվում հուշարձանը։ Պարտադիր չէ, որ կառույցը հազարավոր տարիների պատմություն ունենա, որ ընդգրկվի հուշարձանների պահպանության ցուցակում։ Կան շինություններ, որ մեր ժողովրդի պատմությունն են, հուշն են ու արժեք են ներկայացնում՝ և՛ ճարտարապետական, և՛  պատմական առումով։