«Միջազգային կառույցն արձանագրում է իմ պնդումը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը խոստացել է դիտարկել «Լրագրողներ առանց սահմանի» բարձրացրած հարցերը, մտահոգությունները և առաջարկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. 2018-ի արդյունքներով Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում:

Այս ինֆորմացիան Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փոշմանել են. 124 մլն դրամ հատկացվեց` քաղաքացու օրը պատշաճ կերպով նշելու համար

Վարկանիշային ինդեքսը կազմում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը:

«Սա, ըստ էության, միջազգային արձանագրումն է իմ այն պնդման, թե Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր»,–գրել է Փաշինյանը:

Հետգրության մեջ ՀՀ վարչապետը խոստացել է դիտարկել կազմակերպության բարձրացրած հարցերը, մտահոգությունները և առաջարկները։ Նա նշել է, որ կասկած չկա, որ մամուլի ազատության առումով, ինչպես մյուս ոլորտներում, Հայաստանը շարունակելու է իր առաջընթացը: