Մանկապարտեզներն էլ անցան առցանց հերթագրման

Հայտը հաստատվում է աշխատանքային 2 օրվա ընթացքում: Երեխայի հերթի մասին տեղեկատվություն հնարավոր է ստանալ զանգի, էլեկտրոնային փոստի միջոցով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Արդեն հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Երեխաների առցանց հերթագրումը հնարավոր է mankapartez.yerevan.am կայքի միջոցով։

Երևանում առաջին դասարանցիներն իրենց դպրոցը կընտրեն բացառապես էլեկտրոնային եղանակով

«Ունենալով ցանկացած սարք, որով կարելի է մուտք գործել համացանց` հեռախոս, պլանշետ կամ համակարգիչ, քաղաքացին հնարավորություն է ունենում գրանցելու երեխային մանկապարտեզում: Գործընթացը ձեզնից կարող է խլել 3-4 րոպե»,-ասել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Մանկապարտեզում հերթագրման առցանց դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել կայքում` ներկայացնելով էլեկտրոնային հասցե և բջջային հեռախոս, որին ուղարկվելու է գրանցումը հաստատող կարճ հաղորդագրություն: Օգտագործելով գաղտնաբառը՝ քաղաքացին կարող է արդեն որպես օգտատեր սկսել հերթագրումը:

Հայտը հաստատվում է աշխատանքային 2 օրվա ընթացքում: Երեխայի հերթի մասին տեղեկատվություն հնարավոր է ստանալ զանգի, էլեկտրոնային փոստի միջոցով: Կայքի միջոցով կարելի է տեղեկատվություն ստանալ նաև հերթագրված երեխաների թվի մասին: