Կառավարությունը նոր հիմնադրամ է ստեղծում

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի փոխարեն կառավարությունում նոր` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ստեղծվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկում է ստեղծել նոր` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն։

ՀՀ նախագահի աշխատակազմը չի հավանել Բաղրամյան 26-ը

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նորաստեղծ հիմնադրամը, նրա խոսքով, պոտենցիալ խոշոր ներդրողներին խորհրդատվություն և աջակցություն կտրամադրի` նպաստելով ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրերի իրականացմանը և գործարար միջավայրի բարելավմանը։

«Բոլոր այն ծրագրերը, որոնք մինչ այժմ աջակցվում էին «Բիզնես Արմենիա» հիմնադրամի կողմից, այսուհետ այդ սպասարկումն իրականացվելու է ՓՄՁ հիմնադրամի միջոցով»,– ասաց նախարարը` հավելելով, որ նոր հիմնադրամի ստեղծմամբ այդ հատվածը ևս իրենց ուշադրությունից դուրս չի մնա։

Նախարարի առաջարկը կառավարության նիստում միաձայն հաստատվեց։