Գնացե՛ք, մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք. Փաշինյան

Գազալցակայաններում ՀԴՄ կտրոն չտալու փաստերով Նիկոլ Փաշինյանը հրահանգեց քրեական գործեր հարուցել դրանց հետևում կանգնած մարդկանց նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հայաստանում գազալցակայաններն ու բենզալցակայանները համատարած կերպով ՀԴՄ կտրոն չեն տալիս։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ ամեն օր ասում են, որ ՀԴՄ չեն տալիս, ու, ընդ որում, այդ բոլոր գազա և բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ։ Ինչու չեք կարողանում, պարոն Օսիպյան, ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում»,– ասաց վարչապետը։

ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե օրենքով որքան կարելի է մի գազալցակայանի կամ բենզալցակայանի նկատմամբ տուգանք կիրառել և տեղեկանալով, որ սահմանափակումներ չկան առաջարկեց.

«Գնացեք, մի գազալցակայանին 1000 անգամ օրը տուգանեք, նույնն էլ բենզալցակայաններին։ Ինչո՞ւ չեք տուգանում։ Քրեական գործ հարուցեք, տարեք, նստացրեք այդ մարդկանց։ Էս ի՞նչ ձև է»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վաճառելու է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Դրա համար ակցիզային հարկ կգանձվի, համապատասխանաբար, ոչ թե խմ–ից, այլ կգ–ից։

Գազի գինը դրա արդյունքում չի փոփոխվելու։