ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Մեր տեղեկություններով՝ արդեն մի քանի ժամ է Մխչյան գյուղում ապրող ամուսինները տեղեկություն չունեն իրենց դստեր գտնվելու վայրի մասին:
Նախնական վարկածով՝ աղջկան առևանգել են իրենց տան մոտակայքից: Այդ մասին իրավապահներին տեղեկացրել է նրա ծնողը:
Հստակ հայտնի չէ, թե ով և ուր կարող էր աղջկան տանել: Իրավապահները որոնում են նրան և ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ կատարվածի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: