ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հիփ–հոփ կատարող, երաժշտական պրոդյուսեր, դերասան ու գործարար Տիմուր Յունուսովը, որն ավելի հայտնի է Տիմատի անունով, Երևանից լուսանկար է հրապարակել։
«Աստղերի ֆաբրիկա–4» նախագծի մասնակիցը հազվադեպ է որևէ մեկի հետ լուսանկարվում, բայց չի կարողացել մերժել հայ փոքրիկին։
«Ատրճանակը ծանր էր, երկաթից ու փորագրությունով։ Փակաղակն աշխատում էր։ Տարբերակ չկար մերժելու տղայի` լուսանկարվելու խնդրանքը», – մեկնաբանել է երաժիշտը լուսանկարը։
Նկարում Տիմատին փոքրիկ տղայի հետ կանգնած է Կարապի լճի մոտ։
«Ալ Պաչինյանը կմեծանա, այս նկարով գլուխ կգովա», – մեկնաբանել է mcfomin մականունով օգտատերը։
«Հայերի հետ չարժի կատակել», – գրել է doctor_siag օգտատերը։
Նշենք, որ բիզնեսներից ու երաժշտությունից բացի, Black Star ընկերությունների խմբի հիմնադիրը նաև Մոսկովյան Միջազգային Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Ավելի վաղ նա անսպասելի Հայաստան էր եկել։ Sputnik Արմենիայի նկարահանող խմբին հաջողվել էր նրան նկարահանել Երևանի կենտրոնում, բայց նա հրաժարվել էր շփվել։