ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն

Միհրան Պողոսյանի գրասենյակը այս քայլերը գնահատում է որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի առանձնատուն:

Միհրան Պողոսյանի գրասենյակն այս մասին հաղորդագրություն է տարածել։

Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրն ու հասցեն

«Հայտնում ենք, որ քիչ առաջ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը»,–ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն: