G-class գողացված Mercedes-ը հայտնաբերվեց Սևանի մայրուղու ճամփեզրին

Մեքենայի տերը այն կայանել էր Շենգավիթ վարչական Շրջանի Չեխովի փողոցում՝ ավտոլվացման կետի մոտ և ժամեր անց տեղեկացել, որ այն գողացել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ G դասի Mercedes-ը ոստիկանության ծառայողները ժամեր առաջ հայտնաբերվել են Երևան-Սևան ճանապարհին կայանված:

Վարորդը տեղում մահացել է. ողբերգական պատահար Գեղարքունիքի մարզում. լուսանկարներ

Նրանք երեկվանից՝ ապրիլի 17-ից այդ մեքենան էին որոնում, քանի որ ամենագնացը հափշտակվել էր:

 Մեքենայի տերը այն կայանել էր Շենգավիթ վարչական Շրջանի Չեխովի փողոցում՝ ավտոլվացման կետի մոտ և ժամեր անց տեղեկացել, որ այն գողացել են:

Այդ մասին տարածքային ոստիկանությունում ահազանգ է հնչել, որից հետո սկսվել են որոնողական աշխատանքները:

Գեղարքունիքի մարզում հայտնաբերված մեքենայի դռները բաց են եղել, բանալին էլ՝ սրահում:

Ոստիկանները որոնում են Mercedes-ը հափշտակած անձին, որի ինքնությունը, մեր տեղեկություններով, նրանց հայտնի է: