ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի— Sputnik. Մարկ Ցուկերբերգի հիմնադրած Facebook ընկերությունը սկսել է զբաղվել ձայնային օգնականի մշակմամբ, որն աշխատելու է վիրտուալ իրականության ոլորտում։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Ֆեյսբուքցիների թիմը նախատեսում է արհեստական բանականությունը ներառել նաև Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցում և տնային օգնական Portal–ում, որը գործարկել են անցյալ տարված նոյեմբերին։
Նախագծի ղեկավարը Իրա Սնայդերն է, որը Facebook–ի լրացված և վիրտուալ իրականության բաժնի տնօրենն է։Սնայդերը 1990–2014թթ–ին աշխատել է Microsoft ընկերությունում։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Facebook-ն սկսել էր M վիրտուալ օգնական ստեղծել, որը պիտի մարդկանց օգներ գնումներ կատարել messenger-ի օգնությամբ։ Սակայն 2018 թվականի հունվարին ընկերությունը, առանց որևէ լուրջ պատճառ նշելու, հայտարարեց, որ սառեցնում է նախագիծը։