Վանաձորի քիմգործարանը բնապահպանական սպառնալիք-ակա՞ն է. պարզաբանում է ԱԻՆ ղեկավարը

Ներկա պահին գործարանում պահվում է ամոնիակի որոշակի քանակություն, և եթե ժամանակին հարցը չլուծել, ապա եղանակի տաքանալու հետ մեկտեղ կարող է տեղի ունենալ գոլորշիացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հայաստանի ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը խոստովանեց, որ Վանաձորի քիմիական գործարանի ապամոնտաժումը հղի է բնապահպանական ռիսկերով։

Կալավանի հրաշքը. արկածային զբոսաշրջություն, թե՞ համայնքային զարգացում

Այդ մասին նա ասաց չորեքշաբթի` պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ներկա պահին գործարանում պահպանվում է ամոնիակի որոշակի քանակություն, և եթե ժամանակին հարցը չլուծվի, ապա եղանակը տաքանալու հետ մեկտեղ կարող է տեղի ունենալ գոլորշիացում և նյութի արտանետում մթնոլորտ` այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Ինչպես հավաստիացրեց Ցոլակյանը, կառավարությունը հիմա զբաղվում է այդ հարցով, թեև այն լուծելը բարդ է։

Տարբերակներից մեկն այն Հայաստանից դուրս բերելն է, երկրորդը` հատուկ վառարաններում ոչնչացնելը։

Բայց Վրաստանի տարածքով դուրս բերելն անհնար է, հարևան պետությունը նման թույլտվություն չի տա։ Հայաստանում նույնպես չկան վայրեր, որտեղ հնարավոր կլինի դա չեզոքացնել։

Նախարարի խոսքով` կառավարությունը տվյալ փուլում մեխանիզմներ է որոնում բնապահպանական սպառնալիքը չեզոքացնելու համար։