Սրբուկը հրապարակել է եվրատեսիլյան երգի սև–սպիտակ «տարբերակը». տեսանյութ

Երգչուհին ներկայացրել է ստեղծագործության ևս մեկ տարբերակ։ Լավ է ստացվել, թե վատ, դատեք ինքներդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Երգչուհի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան), որն այս տարի Հայաստանը կներկայացնի Եվրատեսիլում, ներկայացրել է Walking Out մրցութային երգի մեկ այլ տարբերակ` սև ու սպիտակ տեսանյութը հրապարակելով Twitter–ում։

​Նրա երգն ուղեկցվում է դաշնամուրային նվագակցությամբ, որն ապահովում է տաղանդավոր ջազմեն Վահագն Հայրապետյանը։

Այս տարբերակը լավն է, թե ոչ, կդատի հանդիսատեսը, բայց մի բան հաստատ է` Սրբուկը հրաշալի է երգում։

Walking out երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան), բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

«Եվրատեսիլ 2019» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, երկրորդը` մայիսի 16-ին, եզրափակիչը` մայիսի 18-ին։ Միջոցառումն այս տարի կանցկացվի Թել Ավիվում։

Մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա առաջինը