ՌԴ–ն օգնում է Հայաստանին զարգացնել գյուղական զբոսաշրջությունը. Արենիում բացվեց գաստրոբակ

Հայաստանում UNDP նախագծերի շրջանակում բացվող գաստրոբակերն օգնում են ակտիվորեն զարգացնել գյուղական զբոսաշրջությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ստեփանյանների ընտանիքն Արենիում (իր գինեգործությամբ հայտնի համայնք Վայոց Ձորում) գաստրոբակ է բացել ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (UNDP) «Ինտեգրացված գյուղատնտեսական զբոսաշրջության զարգացում» նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից։

ՌԴ–ն օգնում է Հայաստանին զարգացնել գյուղական զբոսաշրջությունը. Արենիում բացվեց գաստրոբակ

Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 20 հազար դոլար։ Միջոցների հիմնական մասը տրամադրել է UNDP–ն, մնացած ծախսերը հոգացել են Ստեփանյանները։

Կալավանի հրաշքը. արկածային զբոսաշրջություն, թե՞ համայնքային զարգացում

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանում UNDP մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասինը, ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Ալեքսեյ Սինեգուբովը և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը։

Մարյասինը նշեց, որ Հայաստանի գյուղերում բացվում է արդեն չորրորդ գաստրոբակը։ Նրա խոսքով` UNDP–ն նման անվանում է գտել, որպեսզի արտացոլի հանրապետությունում հանգստի յուրահատկությունը` հաշվի առնելով ազգային խոհանոցի, գինիների և հիանալի բնության զարմանալի համադրությունը։ Այդ ամենը Հայաստանը յուրահատուկ է դարձնում զբոսաշրջիկների աչքում։ Նա գաստրոբակի հայեցակարգը շատ պահանջված է համարում։

«Նախագծի խնդիրը, որը մեծ մասամբ արդեն լուծված է, Հայաստանի քարտեզի վրա գյուղական զբոսաշրջության 50 նոր կետեր  ստեղծելն է։ Դրանք բացվում են զբոսաշրջային վայրերի շուրջ, այսինքն այնտեղ, որտեղ զբոսաշրջային հոսք կա, բայց որտեղ նման տեղերի կարիք է զգացվում», – բացատրեց Մարյասինը։

Իր հերթին տնտեսական զարգացման նախարարը նշեց, որ Հայաստանի գյուղական շրջաններից յուրաքանչյուրն իր աշխարհագրական դիրքի, յուրօրինակ մշակույթի, ավանդույթների և սովորույթների շնորհիվ հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի քարտեզի վրա։

Կանադահայ գործարարն ուզում է Հայաստանն աշխարհահռչակ բրենդ դարձնել

«Եթե զբոսաշրջիկը հնարավորություն ունենա յուրաքանչյուր համայնքում համտեսել այդ տեղանքի համար տիպիկ ճաշատեսակներ, զգալ մթնոլորտը, գյուղացիների հյուրընկալությունը, ապա յուրաքանչյուր գյուղ կվերածվի զբոսաշրջային կենտրոնի։ Դա լուրջ տնտեսական արդյունք կառաջացնի, քանի որ հարևան գյուղերը, ոգեշնչվելով այդ գաղափարով, կսկսեն ստեղծել նոր կենտրոններ և կձևավորեն զբոսաշրջային ապրանքանիշ», – համոզված է Պապիկյանը։

Նա շնորհակալություն հայտնեց UNDP–ին և ռուսական կողմին նախագծի իրագործման համար։ Նրա խոսքով` այդ նախաձեռնությունը շատ կարևոր է Հայաստանում գյուղական զբոսաշրջության զարգացման համար։

«Գազպրոմի» և ՀԿԵ–ի աշխատակիցներին ցույց կտան, ինչպես հանգստանալ Հայաստանում

Ինչպես նշեց Սինեգուբովը, Ռուսաստանը հաճույքով միջոցներ է ներդնում գյուղական զբոսաշրջության զարգացման նման ծրագրերի մեջ, իսկ տվյալ դեպքում խոսքը 3 միլիոն դոլարի մասին է, որը տրամադրվել է ՄԱԶԾ յոթ նախագծերի իրագործմանը։

«Հայաստանը մեզ համար եղբայրական և շատ մտերիմ երկիր է, որի հետ մեզ կապում են ընդհանուր ինտեգրացիոն միավորումները, ամենից առաջ, ԵԱՏՄ–ն։ Եվ մենք մեծ բավականությամբ նշում ենք և տեսնում, որ այն միջոցները, որոնք ներդնում ենք, տրամադրվում են բարի նպատակների` գյուղական զբոսաշրջության զարգացմանը», – ասաց նա։

Սինեգուբովը հավաստիացրեց, որ կշարունակեն աջակցել նման նախագծերի, ինչն ավելի շատ զբոսաշրջիկներ կբերի Հայաստան։

«Ինտեգրացված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն ուղղված է Հայաստանի 60 գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացմանը։ Այն իրագործվում է ՄԱԿ–ի  Զարգացման ծրագրի կողմից` Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ։