Տրամադոլ, մեթադոն, կոդեին... ՊԵԿ–ը կանխել է թմրանյութերի տեղափոխման մի շարք փորձերը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքները թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեի ստորաբաժանումները բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք: Այս մասին տեղեկացնում են կոմիտեի մամուլի ծառայությունից:

Երևանում բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք. մեկ մարդ կալանավորվել է

Հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք փորձեր: Մասնավորապես, վերջին օրերին բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10-ը դեպք:

Արդյունքում՝ հայտնաբերվել են մոտ 40 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» և մեկ գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց:

Իրականացված բացահայտումների շրջանակում հայտնաբերվել են նաև «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող 427 դեղահաբ, «Մեթադոն» և «Կոդեին» տեսակի թմրանյութեր պարունակող դեղահաբեր (14 հատ) և «Սուբոտեքս» թմրանյութին նմանվող 40 դեղահաբ: