Պակիստանցին փորձել է Թուրքիայով Հայաստան ներխուժել. նրան ձերբակալել են. լուսանկարներ

Ձերբակալվածը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է ու մտադիր էր Եվրոպական միության երկրներ գնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ անելիս տղամարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ (Անվտանգության Դաշնային ծառայություն) սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի, որը ապօրինի կերպով հատել է հայ-թուրքական սահմանը։

Պակիստանցին փորձել է Թուրքիայով Հայաստան ներխուժել. նրան ձերբակալել են. լուսանկարներ

Միջադեպը մի քանի օր առաջ է տեղի ունեցել։ Սահմանապահները Թուրքիայի տարածքում նկատել են անհայտ անձի, որը մոտենում էր Հայաստանի պետական սահմանին։

«Խախտողն անցել է սահմանային Արաքս գետն ու Հայաստանի Հանրապետությունում թաքնվելու փորձ արել։ Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանապահ ջոկատը ձերբակալել է սահմանախախտին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչո՞ւ են հաճախակիացել հայ-թուրքական սահմանի հատման դեպքերը. փոխգնդապետի բացատրությունը

Ձերբակալվածը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է ու մտադիր էր Եվրոպական միության երկրներ մեկնել։

Զննման արդյունքում խախտողի մոտ Պակիստանի քաղաքացու անձնագիր ու բջջային հեռախոս է հայտնաբերվել։

Հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար միջոցառումներ են իրականացվում։