Օդանավակայաններն այս տարի կվերանորոգվեն. Հակոբ Արշակյան

Երեք նոր ընկերություն լիցենզիա են ստացել, ըստ որի դրանք կարող են փոխադրամիջոցներ գործարկել փոքր ավիացիայի ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Այս տարի Երևանի «Զվարթնոց», Գյումրու «Շիրակ» և Կապանի օդանավակայաններում վերանորոգում է նախատեսվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Վերին Լարսի խնդիրը լուծվո՞ւմ է. նախարարն ասում է` դրական տեղաշարժ կա

«Արդեն իսկ մեկնարկել է «Զվարթնոցի» թռիչքուղու վերանորոգումը։ Բացի այդ, ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ նույնպես կտարվեն»,–ասաց նախարարը։

Նա նշեց նաև, որ երեք նոր ընկերություն լիցենզիա են ստացել, ըստ որի դրանք կարող են փոխադրամիջոցներ գործարկել փոքր ավիացիայի ոլորտում։ Արշակյանի խոսքով` ընկերություններն արդեն ուղղաթիռներ են գնել։ Նրա հավաստմամբ` մեր ռելիեֆը հաշվի առնելով` փոքր ավիացիայի զարգացման կարիք ունենք։

Հիշեցնենք, որ Հայաստանը տարածաշրջանի երկրներից առաջինն է, որտեղ գործում է ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցում: