ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ նոր հանգամանքներ են ի հայտ եկել Արմավիրի մարզում տեղի ունեցած 47-ամյա մի տղամարդու մահվան դեպքով:
Ապրիլի 15-ին Մրգաշատ գյուղում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել էր գյումրեցի տղամարդու դի: Այդ մասին իրավապահ մարմիններին հաղորդել էր ժամանած շտապօգնության խումբը:
Մահացած տղամարդն այդ շինության պահակն էր: Նրա մարմնին բռնության հետքեր այդ պահին չէին հայտնաբերվել:
Դիահերձարանում պարզվել է, որ գլխին վնասվածք կա, որի առաջացման պատճառն իրավապահները պարզում են:
Ամենայն հավանականությամբ՝ մահացածի գլուխը վնասվել է կա՛մ ինչ-որ առարկայից ստացած հարվածի, կա՛մ ընկնելու հետևանքով: