Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բաշար ալ-Ասադին

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթևակոխի վերականգնման և ծաղկման շրջան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

ՀՀ նախագահը շնորհավորել է Բաշար Ալ-Ասադին

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Լիահույս եմ, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթևակոխի վերականգնման և ծաղկման շրջան»,–ասված է վարչապետի ուղերձում:       

Վերջում Նիկոլ Փաշինյանը Սիրիայի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն և կայունություն: