Լևոն Ջուլֆալակյանը դժգոհ է Եվրոպայի առաջնությունում իր մարզիկների գրանցած արդյունքներից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում բավարարվեց բրոնզե երկու մեդալներով, ինչը հավաքականնի գլխավոր մարզչի համար բավարար արդյունք չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Բոլոր քաշային կարգերում մենք հավակնում էինք անհամեմատ բարձր արդյունքի, սակայն մեր ըմբիշները իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։

Պապա՜, պապա՜. Արսեն Ջուլֆալակյանի դուստրը դիմավորեց մեդալով վերադարձած հորը. տեսանյութ

Նշենք, որ տասը քաշային կարգերում պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներից պատվո պատվանդանին հասան միայն Կարեն Ասլանյանն (67կգ) ու Արսեն Ջուլֆալակյանը(77կգ): Երկու ըմբիշներն էլ հաղթանակող ավարտեցին մրցումները` առավելության հասնելով իրենց մրցակցի նկատմամբ երրորդ տեղի համար գոտեմարտում:

Բացառությամբ վերը նշված ըմբիշների ու գերծանր քաշային Դավիթ Օվասապյանի, ով առաջին անգամն էր մասնակցում մեծահասակների մրցաշարի, մեր մյուս ըմբիշների ելույթներից մարզիչը դժգոհ էր:

«Մեր հավաքականի բոլոր ըմբիշներն էլ կարող են իրենց դրսևորել առաջիկա մրցաշարերում: Իհարկե, շտկելու ու աշխատելու շատ տեղ ունենք, բայց հուսով եմ ամեն ինչ լավ կլինի» - նշեց նա:

Արսեն Հարությունյանը եզրափակիչում է. նա երաշխավորված մեդալ ունի Եվրոպայի առաջնությունում

Բացի վաստակած բրոնզե երկու մեդալներից մեր հավաքականի ըմբիշները կարող էին բրոնզե ևս երեք մեդալ վաստակել, բայց Մաքսիմ Մանուկյանը, Հրանտ Կալաչյանն ու Սլավիկ Գալստյանը պարտվեցին վճռորոշ գոտեմարտերում: Սա նշանակում է, որ հավաքականն, իրոք, մեծ ներուժ ունի, պարզապես այս առաջնությունում ըմբիշները չկարողացան ցույց տալ իրենց իրական հնարավորությունները:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէր, իսկ ահա սեպտեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունը շատ կարևոր է այս մարզաձևում, որովհետև մեդալ վաստակելու դեպքում ըմբիշները միանգամից իրավունք կստանան օլիմպիական խաղերին մասնակցելու:

Հավաքականի մարզիչն էլ շատ է կարևորում աշխարհի առաջնությունը, որտեղ վեց քաշային կարգերում կարելի է վաստակել օլիմպիական խաղերի ուղեգիր.«Մենք ձգտելու ենք հնարավորինս շատ ուղեգիր նվաճել, ու եթե ամեն ինչ հաջողվի, անմիջապես կանցնենք օլիմպիական խաղերի նախապատրաստմանը»- ավելացրեց Լևոն Ջուլֆալակյանը:

Մարզիչն ընդգծեց, որ աշխարհի առաջնությունը շատ կարևոր մրցաշար է լինելու մեր հավաքականի համար։