Ատոմ Ջանջուղազյանի հրաժարականի հարցը. ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանեց Էդմոն Մարուքյանին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մեկնաբանել է պատգամավոր Էդմոն Մարուքյանի` իր հրաժարականի հարցով քվեարկություն նախաձեռնելու առաջարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ափսոսանք է հայտնել իր աշխատանքի բացասական գնահատականի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի` իրեն գերատեսչության ղեկավարի պաշտոնից ազատելու առաջարկի վերաբերյալ։

Հարկային հանցագործությունները վտանգավոր են տնտեսական կայունության համար. ՊԵԿ–ը`Մարուքյանին

Ավելի վաղ պետական ծառայողների թվաքանակի առաջիկա կրճատման հարցի քննարկումների ընթացքում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետը պետք է ազատի Ջանջուղազյանին պաշտոնից։  Պատգամավորը նշեց, որ ֆինանսների նախարարությունը այդպես էլ չի պարզաբանել, թե որ գերատեսչություններում և ինչ քանակի աշխատակիցներ են մտադիր կրճատել, և որքան գումար արդյունքում կտնտեսվի։

Նրա կարծիքով` նախարարը ձախողել է պետական ապարատի աշխատակիցների ազատման հետ կապված կոնկրետ գործողությունների ծրագիր մշակելու վարչապետի առաջադրանքը։

Մարուքյանը նաև հայտարարեց Ֆինանսների նախարարի հրաժարականի հարցով քվեարկություն նախաձեռնելու մտադրության մասին։

Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր հրաժարականի հարցով քվեարկություն նախաձեռնելը` հարցապնդման  (կառավարությանը պատգամավորի պաշտոնական հարցման հատուկ տեսակ – խմբ.) հեղինակի իրավունքն է։ Ըստ նրա, բնական է, որ նրա գործողությունները կարող են ոչ բոլորին ձեռնտու լինել։

Պետական գնումների համակարգի փոփոխությունները. նոր հնարավորություններ բիզնեսի համար

Ֆինանսների նախարարը կարծում է, որ թվերի մասին խոսակցությունը շեղում է ենթադրում հանրապետության պետական ապարատի կրճատման ծրագրի բուն էությունից։

«Նպատակը կրճատումը կամ միջոցների տնտեսումը չէ», – ասաց նախարարը։

Խոսքը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու աշխատանքի ավելի մեծ արդյունքի ստացումն է։ Նրա խոսքով` «Լուսավոր Հայաստանում» իսկզբանե  գիտեին այն մասին, որ ներկայիս ուռճացված պետական ապարատի պարագայում  հստակ թվերի մասին խոսելն անհնար է։

Sputnik Արմենիայի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք անորոշությունը չի խանգարում պետական ծառայողների ներկայիս աշխատանքին, Ջանջուղազյանը բացասաբար պատասխանեց։

Խաչատրյան. «Պարգևատրումները պետք է լինեն ոչ թե մասսայական, այլ ընտրովի»

«Եթե մարդն աշխատում է, ապա դա նրան չի վերաբերում։ Դրա մտավախությունն ունի մարդկանց այն խումբը, որը համոզված չէ, որ աշխատանքում տալիս է այնպիսի արդյունք, որը նպաստում է կառույցի առաջ կանգնած նպատակներին հասնելուն», – հայտարարեց ֆինանսների նախարարը։

Ավելի վաղ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը փաստաթուղթ է հրապարակել, որն անվանել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրավոր դիմում հասցեագրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տեքստում նշվում է, որ պետական ապարատում կարելի է կրճատել 10 հազար մարդու։ Ֆինանսների նախարարը հանդես եկավ պարզաբանումներով և հայտարարեց, որ նման թվեր լինել չեն կարող. կրճատումների նպատակը պետական ապարատի արդյունավետության բարձրացումն է։