Հայաստանը ինտերնետի տարանցում կապահովի Պարսից ծոցի երկրներ. Արշակյան

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց Հայաստանով ինտերնետի տարանցման հեռանկարների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հայաստանը ինտերնետի տարանցում կապահովի Պարսից ծոցի երկրներ։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը։

Երևանը կապել է արևելքն արևմուտքին. ով է օգնում իրանցիներին ու աֆղանացիներին մտնել ինտերնետ

Նա նշեց, որ Հայաստանը արդեն իսկ ինտերնետի տարանցում է ապահովում Իրանի և Իրաքի համար։

«Ապագայում ենթադրվում է դուրս գալ Պարսից ծոցի այլ երկրներ, մասնավորապես` Քաթար», – ասաց Արշակյանը։

Նրա խոսքով` պայմանավորվածություն կա աշխատանքային խմբեր ստեղծելու մասին։ Մոտ ապագայում հայկական կողմը այդ հարցով քննարկում կկազմակերպի բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ։