Հայաստանում շունը կծել է երեխային և զինվորականին ու սատկել

Շունը կծել է 7 տարեկան երեխայի ականջի հետին մասը և զինվորականի սրունքի հատվածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Պառավաքար համայնքում այսօր արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։

Ինչու է շունը կծում մարդուն. Պառավաքարի արտառոց դեպքն ուսումնասիրության կարիք ունի

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Տուժածներից մեկը 7 տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նրանք ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։

Տուժածների վիճակը բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Դեպքի մասին տեղեկացել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` շան գլուխը հետազոտելու համար։