Հայաստանում ժողովրդագրական խնդիրների լուծման ռազմավարություն է մշակվում. Ավինյան

Այժմ վարչապետին կից ժողովրդագրական հարցերով զբաղվող խորհուրդ է ստեղծվել։ Խորհուրդն արդեն գումարել է առաջին նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հայաստանում ժողովրդագրական խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են։ Այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

Փաշինյանը հասկացրեց՝ ԱԱԾ–ն դեռ իր ենթակայության տակ կմնա

Նրա խոսքով` այժմ վարչապետին կից ժողովրդագրական հարցերով զբաղվող խորհուրդ է ստեղծվել։ Խորհուրդն արդեն գումարել է առաջին նիստը։

«Մենք բավական որակյալ վերլուծություն ենք անցկացրել այդ ոլորտում։ Մենք շատ լավ պատկերացնում ենք ոլորտի վիճակը», – ասաց Ավինյանը։

Կառավարությունը ժողովրդագրական խնդիրների լուծման ռազմավարություն է մշակում։ Մոտակա 5 տարվա ընթացքում այդ ոլորտում լուրջ աշխատանք կիրականացվի, խոստացավ Ավինյանը։

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 996 հազար մարդ, ինչը 7.6 հազարով քիչ է 2018 թվականի ցուցանիշից։