«Ամոթ է, չեմ ուզում ճանաչել այն Գոհարին». դիմահարդարը պատմել է իր ամուսնալուծության մասին

Ռուսաստանում հայտնի ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը «Ուրբաթը Ռեգինայի հետ» շոուի ժամանակ պատմել է ամուսնուց բաժանվելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը, որը կարողանում է կանանց լիովին կերպարանափոխել, ամուսնալուծությունից հետո ուշքի է եկել։

«Մենք միասին ապրեցինք երկու տարի։ Բայց հինգ տարի ճանաչում էինք իրար։ Հարսանիքից առաջ պարզապես լավ ընկերներ էինք, շփվում էինք, մշտապես կապի մեջ էինք», – պատմել է Գոհար Ավետիսյանը «Ուրբաթը Ռեգինայի հետ» շոուի ժամանակ` պատասխանելով ամուսնալուծության մասին հարցին։

Նա ընդգծել է, որ իր և Վաղինակի միջև կայծ է անցել ամուսնությունից մոտ մեկ ամիս առաջ, բայց համատեղ կյանքը չի ստացվել, և նրանք որոշել են բաժանվել։

«Մենք հասկացանք, որ նա իր համար է ապրում, ես` իմ։ Երբ ընտանիքում միայն ընկերություն կա, դա արդեն ընտանիք չէ», – ասել է Ավետիսյանը և աղջիկներին խորհուրդ տվել երբեք չամուսնանալ ընկերների հետ։

Հաղորդավարը հարցրել է` իսկ սեքս եղե՞լ է։ Ավետիսյանը ծիծաղել է ու ասել, որ արդեն ամեն ինչ ասել է։

«Ամուսինդ հաստատ զղջում է». Գոհար Ավետիսյանը փոխո՞ւմ է մասնագիտությունը

Հետաքրքիր է, որ շոուի ամենասկզբում Ռեգինան առաջարկել էր Գոհարին ընտրել թեյի երկու բաժակներից մեկը։ Բաժակներից մեկի վրա գրված էր «ազատվել... ավելորդ քաշից», մյուսի վրա` «ազատվել ամուսնուց»։ Դիմահարդարն ընտրել էր երկրորդը։

Գոհարը պատմել է նաև` ինչպես է ընդամենը 4.5 ամսվա ընթացքում ազատվել 30 կգ–ից։ Դանակը ոսկորին է հասել այն ժամանակ, երբ կանգնել է կշեռքին ու տեսել, որ 131 կգ–ի է հասել։

«Ինչպե՞ս կարող էի դուր գալ ինձ այսպիսին։ Այնքան ամոթ է, չեմ ուզում ճանաչել այն Գոհարին», – ասել է Ավետիսյանը։

Առաջին 10 կգ–ը վերացել է 10 օրում, քանի որ նա կտրուկ սահմանափակել է կալորիաները։ Ավետիսյանը մինչև այսօր էլ ուտելու ընթացքում հաշվում է գրամները, փորձում է կանոնավոր կերպով մարզադահլիճ հաճախել։