Ալեն Սիմոնյանը ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ

Պետերբուրգում անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ գարնանային նստաշրջանը, ընտրությունը եղել է հենց այդ ժամանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ալեն Սիմոնյանն ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ  քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերով մշտական հանձնաժողովի նոր նախագահ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի փոխխոսնակի Facebook-ի էջից:

Այսօր՝ ապրիլի 17-ին, Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ գարնանային նստաշրջանը, ընտրությունը եղել է հենց այդ ժամանակ:

«Իմ պրակտիկայում առաջին անգամ խորհրդարանի փոխխոսնակը, այդքան բարձրաստիճան անձը, մեր հանձնաժողովի նախագահի պաշտոն է զբաղեցնում: Սա վկայում է մեր հայ գործընկերների մեծ վստահության մասին»,- ասել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը:

ՀԱՊԿ ԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում զուգահեռ անցկացվում էին ևս երկու մշտական հանձնաժողովների նիստեր՝ պաշտպանության և անվտանգության հարցերով ու սոցիալ-տնտեսական և իրավական հարցերով: