Երևանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է «Արարատ-2»-ի դարպասապահը

Կրակոցի զոհ դարձած դարպասապահը 23 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը մահացել է հրազենային կրակոցից: Երևանյան ակումբը ցավակցական ուղերձ է հրապարակել 23-ամյա ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ:

Ի՞նչն է եղել հայ ֆուտբոլիստին սպանելու պատճառը. մանրամասներ

«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ի գիշերը հրազենային կրակոցից մահացել է «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը: Ակումբը ցավակցում է Ղևոնդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին»,– նշված է ցավակցական ուղերձում:

Նշենք, որ երեկ` ապրիլի 15-ին, Երևանի Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում կրակոցներ էին հնչել։ Մուշեղ Ղևոնդյանը տեղափոխվել է հիվանդանոց, բայց մահացել է վերակենդանացման բաժանմունքում` այդպես էլ գիտակցության չգալով։