Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի հյուրախաղին Երևանում ներկա է եղել ՀՀ վարչապետը

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը այժմ հիմնանորոգվում է: Թատերախմբին Վրաստանի մայրաքաղաքում փորձերի համար այլ սրահ են տրամադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հանրապետության վարչապետը դստեր հետ ներկա է գտնվել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացմանը: Ներկայացումը բեմադրվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի հյուրախաղին Երևանում ներկա է եղել ՀՀ վարչապետը

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը այժմ հիմնանորոգվում է: Թատերախմբին Վրաստանի մայրաքաղաքում փորձերի համար այլ սրահ են տրամադրել։

Արդյո՞ք Թբիլիսիում հայկական թատրոնի նոր շենքը կկառուցվի. փակագծերը բացեց Բայանդուրյանը

Ինչպես ավելի վաղ Sputnik Արմենիային ասել էր թատրոնի տնօրեն Բայանդուրյանը՝ հին շենքը քանդելու որոշումը ճիշտ էր, հատկապես` հաշվի առնելով սեյսմակայունությունը։ Շենքի վրա առկա մեծ ճեղքերն ու թուլացած հիմքը վտանգավոր էին, մասնագետներն էլ չէին երաշխավորում, որ վերանորոգման պարագայում մի քանի տարուց շենքը նորից անպիտան չէր դառնա։

Այժմ կառուցվող շենքը արտաքնապես շատ չի տարբերվելու հին շենքից, իսկ ներսում ամեն ինչ այլ է լինելու. ժամանակակից սարքավորումներ, օթյակներ, ամֆիթատրոն։

Հայկական թատրոնի շինարարական աշխատանքների ֆինանսավորումն ամբողջովին իր վրա է վերցրել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին։

Ի դեպ Պետրոս Ադամյանի անվան թատրոնը աշխարհում միակ պետական թատրոնն է, որը գործում է պետության սահմաններից դուրս: