Փոխանակ ասեն`ինչու է Արարատ գնացել, քննարկում են մեքենայի համարները. Ծառուկյանը վրդովված է

Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար Ծառուկյանը լրագրողներին խորհուրդ տվեց դիմել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզ է այցելել Բելառուսի դեսպանատան դիվանագիտական համարանիշով ավտոմեքենայով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«40 հոգով չէ, ուզում են 1500 հոգով գային». Ծառուկյանը խոսեց «Առինջ մոլի» մասին

«Փոխանակ ասեն, թե Ծառուկյանն ինչու է Արարատի մարզ գնացել, քննարկում են, թե Ծառուկյանի մեքենայի համարները կարմիր են, դեղին են, թե՞ սպիտակ են»,- ասաց նա` ավելացնելով, որ այդ համարանիշը բացառիկ վստահության, բարեկամական հարաբերությունների նշան է:

«Գագիկ Ծառուկյանի մեքենայի համարները Բելառուսի դեսպանատան դիվանագիտական համարներն են եղել: Բոլորդ էլ գիտեք, կապն էլ, հարգանքն էլ, վստահությունն էլ»,- ասաց նա:

Իսկ ավելի մանրամասն տեղեկություններ Ծառուկյանը լրագրողներին խորհուրդ տվեց ստանալ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից` պաշտոնական գրությամբ հարցում անելով ու իր ներկայացրած բոլոր փաստաթղթերին ծանոթանալով: