Փաշինյանը գրել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի մասին

ՀՀ վարչապետը ֆրանսերեն գրառում է արել Twitter–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter–ի իր էջում ֆրանսերեն գրառում է կատարել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի վերաբերյալ։

«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այս պատկերին նայելիս: Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- գրել է Փաշինյանը։

​Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկել Փարիզի Աստվածամոր տաճարում, փլվել է տաճարի աշտարակը:

Փրկարարները մի քանի ժամ շարունակ չէին կարողանում մարել հրդեհը։ Ի վերջո, կրակը մարվեց, բայց դեռ հայտնի չէ` տաճարը կկարողանան վերականգնել, թե ոչ։