Միհրան Պողոսյանի տեղը հայտնի է. Վանեցյանը` «Քեթրինի Միհրանի» մասին

Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է, թե որտեղ է հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է: Այսօր լրագրողներին հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, հայտարարված է հետախուզում»,- ասաց նա։

Որպեսզի պարզ լինի, թե ինչ փուլում է գործը, Վանեցյանը խնդրեց դիմել ՀՔԾ-ին։

Միհրան Պողոսյանի տեղը հայտնի է. Վանեցյանը` «Քեթրինի Միհրանի» մասին

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակում Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ապրիլի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: