ՌԱԴԻՈ

«Իրականում». Եվրոպան խնդիրների առջև կկանգնի՞, եթե Իրանը դուրս է գա միջուկային պայմանագրից

Իրականում իրանաամերիկյան հակամարտությունը ժամանակի ընթացքում չափից ավելի վտանգավոր բնույթ է ստանում: Այնպիսի մի իրավիճակ է ստեղծվում, երբ սկսում ես հասկանալ, որ ԱՄՆ-ն կոնկրետ խնդիր է լուծում երկրագնդի այս հատվածում, ու այդ գերխնդիրը միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը հնարավորին լուրջ վնաս հասցնելն է:
Sputnik
«Իրականում». Եվրոպան խնդիրների առջև կկանգնի՞, եթե Իրանը դուրս է գա միջուկային պայմանագրից

Ավելի ստույգ՝ ամերիկացիները ցանկացած գնով փորձելու են Իրանի առկա պետականությունը փլուզել: Կստացվի՞, թե՞ չէ՝ այլ հարց է: Իրանի ամրությունը, թերևս, կդիմանա այդ աստիճան ճնշմանը, եթե անգամ նպատակաուղղված վնաս է հասցնում աշխարհի ամենահզոր, հարուստ ու ազդեցիկ գերտերությունը: Սակայն փաստը մնում է փաստ՝ Իրանն իսկապես ամենածանր ժամանակներն է ապրում, իսկ միջազգային քաղաքական ասպարեզում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Թեհրանն ուղղակի պարտավոր է իր կամքն ու զորեղությունը հավաքել և դիմանալ: