Հնարավո՞ր է ՍԴ դատավոր դառնալ ՀՀ նախագահին Բեռլինից մի էլեկտրոնային նամակ գրելով

Ազգային ժողովի պատգամավորներ տարաբնույթ հարցեր ուղղեցին ՍԴ դատավոր դառնալու ցանկությամբ Հայաստան եկած իրավաբանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Բեռլինում կրթված ու աշխատող Գոռ Հովհաննիսյանը որոշել է վերադառնալ հայրենիք: Դրա համար նա առաջադրվել է ՀՀ ՍԴ անդամի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում ու Գերմանիայից էլեկտրոնային հայտ ուղարկել ՀՀ նախագահին: Այսօր նա ԱԺ-ում է` պատասխանելու պատգամավորների հարցրին: Հարցուպատասխանից հետո խորհրդարանը փակ գաղտնի քվեարկություն կիրականացնի:

«Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն ու հավատան, որ հնարավոր է դառնալ ՍԴ դատավոր` ՀՀ նախագահին Բեռլինից մի էլեկտրոնային նամակ գրելով»,– այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ՍԴ անդամի թափուր պաշտոնում առաջադրված սահմանադրական իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Sputnik Արմենիային հայտնեց, որ Գոռ Հովհաննիսյանի հարցում խմբակցությունը միասնական դիրքորոշում չունի:

«Մենք այդ հարցով քննարկում չենք ունեցել: Բայց հարցուպատասխանից հետո կքննարկենք, կորոշենք` արդյո՞ք ընտրությունն ազատ ենք թողնում, թե ոչ: Ամեն դեպքում քվեարկությունը գաղտնի է, և չեմ բացառում, որ մինչ այդ հրապարակային դիրքորոշում չհայտնենք»,- ասաց Մակունցը:

Համազասպ, մի քիչ զուսպ եղեք. ԱԺ–ում փոխադարձ վիրավորանքներ հնչեցին

Պատգամավորների` Գոռ Հովհաննիսյանին ուղղված հարցերը բազմազան էին` սկսած մասնագիտականից մինչև անձնական: Թեկնածուն մասնավորապես հայտնեց, որ անցած տարվա իշխանափոխությունից հետո որոշել է վերադառնալ Հայաստան, դրա համար դիմել է Արդարադատության նախարարությունում մի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի, բայց չի ընդունվել այդ պաշտոնում: Ավելի ուշ դիմել է ՀՀ նախագահին` ՍԴ անդամի թեկնածուի համար հայտ ներկայացնելով, այժմ հույս ունի ստանալ այդ աշխատանքն ու մնալ Հայաստանում:

Ըստ ԱԺ ներկայացված կենսագրության` Հովհաննիսյանը ծնվել է 1978-ի սեպտեմբերի 15-ին Արթիկում: 2000-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա մագիստրատուրան:

Համալսարանն ավարտելուց հետո զորակոչել է բանակ:

2014-ին ավարտել է Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանը, ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան:

Միայն ՀՀ քաղաքացի է: