Լեոնիդ Ներսիսյան, ռազմական փորձագետ, Sputnik Արմենիայի համար
Տարատեսակ անօդաչու համակարգերի ստեղծումն ու գործածումն այսօր տեխնոլոգիապես զարգացած աշխարհի բոլոր երկրների համար ամենաարդիական խնդիրներից է։ Ավիաշինարարության ոլորտում եղած հատուկ հաջողությունները` անօդաչու թռչող սարքերն (ԱԹՍ) արդեն քանի տասնամյակ է ակտիվորեն կիրառվում են տարբեր երկրների զինված ուժերում, իսկ վերջին տարիներին սովորական բանի են վերածվել` հասանելի դառնալով ներխուժելով քաղաքացիական ոլորտ:
Հայաստանը, որն ակամա հայտնվել է սպառազինության մրցավազքի մեջ հարևան Ադրբեջանի հետ (իսկ վերջինս գնում է գոյություն ունեցող գրեթե բոլոր իսրայելական ԱԹՍ–ները) , արդեն տարիներ շարունակ շեշտը դնում է այդ ոլորտում սեփական տեխնոլոգիաների զարգացման վրա։ Ի՞նչ հաջողությունների են հասել հայ մասնագետները։
ԶՈւ–ի ամբողջական ինքնաապահովումը անօդաչուներով
Պետք է նշել, որ հայկական անօդաչուի նախագծի վրա էնտուզիաստների առաջին խումբը սկսել է աշխատել դեռ 2006 թվականին, որից հետո մշակումներ են սկսել անել Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում։ Ենթադրաբար արդեն 2009 թվականին Հայաստանի Զինված ուժերը ստացել են «Կռունկ» առաջին սերիական ԱԹՍ–ները, որոնք ցուցադրվել են 2011 թվականի սեպտեմբերի 21 Երևանում՝ երկրի անկախության 20–ամյակի կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ։
«Կռունկը» կարող է երեք ժամ մնալ օդում, թռչում է 110 կմ/ժ արագությամբ ու կարող է կառավարման կետի հետ ռադիոկապ պահպանել մինչև 70 կմ հեռավորության վրա։ Այդ ԱԹՍ–ն չի կարելի համարել կատարելության գագաթնակետ, այդ պատճառով ինժեներները դրա վրա կանգ չառան։
Հայկական անօդաչու ավիացիայի զարգացման հաջորդ կարևոր քայլը փոքր չափի X-55 մարտավարական անօդաչուի մշակումն էր։ Իր ամենաժամանակակից մոդիֆիկացիայում այդ ԱԹՍ–ն կարող է վեց ժամ մնալ օդում, 130 կմ/ժ կրեյսերային արագություն ունի. իսկ հետախուզություն իրականացնելու համար ամենաօպտիմալ բարձրությունը 2 կիլոմետրն է։ Օպերատորի հետ կապի առավելագույն հեռավորությունը 100 կմ է, բայց թռիչքը կարող է իրականացվել նաև ավտոմատ ռեժիմով` 500-600 կմ հեռավորության վրա։ Սարքն օգտագործում է արտաքին միջամտություններից պաշտպանված ռադիոկապ ու GPS արբանյակային նավիգացիայի ընդունիչ, ունի նաև իներցիոն համակարգ (այն ուղղորդում է ԱԹՍ–ն օպերատորի ու GPS–ի հետ կապը կորցնելու դեպքում այնքան ժամանակ, մինչև սարքը դուրս գա հակառակորդի միջամտության գոտուց)։
Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը իրականացնում X-55 ավելի առաջընթաց մոդիֆիկացիայի ստեղծման ուղղությամբ։ Պետք է նշել, որ կատապուլտային մեկնարկն ու սարքի պարաշյուտային վայրէջքը մեծ առավելություն են տալիս «Կռունկի» համեմատ, որի համար թռիչքուղի էր հարկավոր։ Այդ ԱԹՍ–ն բավականին լավ է դրսևորել իրենց իրական մարդական միջավայրում` Արցախում, 2016 թվականի քառօրյայի ժամանակ։
Փաստացի Հայաստանի Զինված ուժերն արդեն 2009 թվականից մարտավարական հետախուզական ԱԹՍ–ների հարցում լրիվ ինքնաապահովման վրա են։ Վերջին տարիներին ակտիվացել է աշխատանքը նաև հարվածային ԱԹՍ–ների վրա և առաջին հերթին պարեկություն անող ռազմամթերքով («կամիկաձե դրոններ») սարքերի։ Այս պահին նման ԱԹՍ–ի առնվազն մեկ մոդել ՀՀ ԶՈւ զինանոցում է, այն կոչվում է «Ճուտ»։
Դեպի համաշխարհային շուկա
Ընդհանուր առմամբ հայկական անօդաչուների շուկան վերջին տարիներին շատ մրցունակ է դարձել հիմնական պետական մշակողից. Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանից բացի կան նաև մի քանի մասնավոր ձեռնարկություններ, որոնք մի շարք հետախուզական ու հարվածային սարքեր են մշակում։ Օրինակ մի քանի օր առաջ հանրությանը հասանելի են դարձել DAVARO ընկերության անօդաչուների մի քանի տեսակի փորձարկումների տեսանյութերը։ Հաճախ են ցուցադրություններին հայտվում Pro MAQ, КБ-X ընկերությունների արտադրանքը։ Սակայն ԱԹՍ–ների մասնավոր այլ մշակումներ կան, որոնց արտադրանքը դեռ գաղտնազերծված չէ, սակայն դրանք ի հայտ գալը թույլ կտա Հայաստանին լուրջ դիրքերի հավակնել սպառազինության միջազգային շուկայում։
Բարձր մրցակցությունը ռեսուրսների սահմանափակության պայմաններում թույլ է տալիս աշխատել մեծ արդյունավետությամբ` նվազագույն ներդրումների պայամններում արդյունքների հասնելով։ Սակայն հայ մշակողների հիմնական նպատակը, մասնավորապես մասնավոր ընկերությունների, պետք է լինի արտահանումը։ Ներքին շուկան շատ կարևոր է, բայց իսկապես մեծ շահույթ կարելի է ստանալ միայն արտասահման մատակարարումների դեպքում։
Այս իմաստով հետաքրքրական էր նորությունն այն մասին, որ հնարավոր է ռուսական ADA Aerospace ու հայկական Pro MAQ ընկերությունները համատեղ արտադրանք ստեղծեն Հայաստանի տարածքում, որի նպատակն է լինելու միջազգային շուկա դուրս գալը։ Միաժամանակ հայտնում են, որ ՀՀ ԱԻՆ–ը երկու տարվա ընթացքում 4,5 միլիոն դոլարի ԱԹՍ կգնի ADA Aerospace–ից։ Խոսքը TRIADA MK II ու TRIADA MK III մոդելների մասին է։
Արտասահմանյան արտադրողների հետ նման համագործակցությունը կարող է օգնել էլ ավելի մրցունակ արտադրանք ստեղծելուն։
Ընդհանուր առմամբ հայկական ռազմա–արդյունաբերական համալիրի ու մասնավոր ձեռնարկությունների շեղվածությունը դեպի ԱԹՍ–ներ կարելի է բացատրել երկրում ՏՏ–ոլորտի բավականին բարձր մակարդակով , տարրական բազայի հասանելիությամբ ու ներքին շուկայում եղած պահանջարկով։