Հայաստանի և Ռուսաստանի զինվորականները ռազմական շքերթի են նախապատրաստվում

Երկու երկրների զինծառայողները նաև փորձ կանեն Գյումրիի Ազատության հրապարակում և «Մայր Հայաստան» հուշահամալիրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ռուսական ռազմակայանի և ՀՀ ՊՆ զինծառայողները սկսել են նախապատրաստվել 1941–1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային զորքերի տարած հաղթանակի 74-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին և տոնական միջոցառումներին։

«Ամեն օր զինվորական հրապարակում Գյումրու ռազմական կայազորի «Սիվերսկի» ռազմական ավանի միավորումները 2-ժամանոց վարժանքներ են անում»,–, գրված է հաղորդագրության մեջ։ 

«Ամեն ինչ, բացի ռադիոյից ». հայուհին, որն առաջինն իմացավ Հայրենական պատերազմի ավարտի մասին

Անձնակազմի հատուկ մարզումները` զինվորական տեխնիկայի շարասյուների անցման և հետիոտն շքերթի հաշվարկների վերաբերյալ, կտևեն մինչև ապրիլի վերջ։ Համատեղ փորձերը կանցկացվեն ապրիլի 29-ին և մայիսի 6-ին Գյումրիի Ազատության հրապարակում և «Մայր Հայաստան» հուշահամալիրում։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհելու հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն երկու երկրների ավելի քան 2 հազար զինծառայող` Երևանի և Գյումրիի ռազմական կայազորներից։ Վետերաններին, հրավիրված հյուրերին և զինծառայողների ընտանիքների անդամներին կցուցադրեն ռազմական տեխնիկայի նորագույն նմուշներ, որոնք այս տարի են համալրել միավորման սպառազինությունը, ինչպես նաև կներկայացվի տոնական համերգ` Շիրակի մարզի գեղարվեստական համույթների մասնակցությամբ։

Հանդիսավոր միջոցառումների ավարտին հյուրերին զինվորական շիլա կհյուրասիրեն, իսկ վետերաններին արժեքավոր հուշանվերների կհանձնեն։

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնակատարության օրը շքերթային հաշվարկները կգլխավորի ՀՌՕ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը։