ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Արծվաբերդի մասնաճյուղի տնօրենի տեղակալին ծեծել են։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ժամեր առաջ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Արծվաբերդի մասնաճյուղի տնօրենի տեղակալը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տավուշի մարզի հիվանդանոցներից մեկը:
Նա վնասվածքներ է ստացել դեմքի և կրծքավանդակի շրջանում: Մեր տեղեկություններով՝ 30-ամյա տղամարդն անտառում շրջելու ժամանակ բեռնատար մեքենա է տեսել, որը բարձված է եղել փայտով: Մոտեցել է, որ ստուգի փաստաթղթերն ու ծեծի է ենթարկվել:
Մի խումբ անձինք հայհոյել են նրան, այդ ընթացքում նրանցից մեկը ձեռքով հարվածներ է հասցրել տնօրենի տեղակալի դեմքին ու կրծքավանդակին: