Վիրահատությունից առաջ կինը նետվել է բժշկական կենտրոնի 6–րդ հարկից ու մահացել

Նա մի քանի օր առաջ էր բուժհաստատություն գնացել և գտնվում էր նախավիրահատական շրջանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: «Արմենիա» բժշկական կենտրոնի աշխատակիցները նկատել են, որ հիվանդանոցի բակում կնոջ դի կա: Նախնական տվյալներով`կինն ինքնասպանություն է գործել:

Երևանում կողոպտել են Իռլանդիայի քաղաքացուն

Նա մի քանի օր առաջ էր բուժհաստատություն գնացել և գտնվում էր նախավիրահատական շրջանում:

Նախնական տվյալներով՝ նա իրեն գցել է 6-րդ հարկում գտնվող վիրաբուժական բաժանմունքի սենյակներից մեկից: Ամենայն հավանականությամբ, այդ պահին կինը միայնակ է եղել: Մեր տեղեկություններով՝ նա 63 տարեկան էր:

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: